Բաժիններ՝

«Օրիոն» տիեզերանավը դուրս է եկել Երկրի ուղեծրից ու ուղևորվել է Լուսին

Ամերիկյան «Օրիոն» տիեզերանավն «Արտեմիս-2» առաքելության շրջանակներում դուրս է եկել մերձերկրյա ուղեծրից՝ ուղևորվելով դեպի Լուսին։ Այս մասին հայտարարել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ԱՄՆ ազգային գործակալությունը (ՆԱՍԱ)։

Ինչպես և նախատեսված էր, ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 19:49-ին (Երևանի ժամանակով 3:49-ին) «Օրիոն»-ի շարժիչները միացել են և կատարել, այսպես կոչված, «տրանսլուսնային ինժեկցիոն իմպուլս», ինչը նշանակում է, որ դրանք արագություն են հաղորդել տիեզարանավին։ Տիեզերանավը մերձերկրյա էլիպտիկ ուղեծրում անցկացրել է 24 ժամ։

«Արտեմիս-2»-ի անձնակազմն այժմ պաշտոնապես ուղևորվում է դեպի Լուսին», – ասվում է ՆԱՍԱ)-ի հայտարարության մեջ։

BBC-ի փոխանցմամբ՝ «Օրիոն» ծրագրի ղեկավար Հովարդ Հուն ուրախությամբ հայտնել է, որ CO2 սկրաբերը, որը թույլ է տալիս տիեզերանավին հեռացնել ածխաթթու գազը, ապահովել շնչելի օդ և կառավարել ջերմաստիճանը, աշխատում է «ճիշտ այնպես, ինչպես կանխատեսվել էր, իսկ որոշ դեպքերում՝ ավելի լավ»։

Եթե ​​անձնակազմը հաջողությամբ պտույտ կատարի Լուսնի շուրջ այս ճանապարհորդության ընթացքում, ՆԱՍԱ-ի նպատակն է, որ «Արտեմիս-4»-ը և «Արտեմիս-5»-ը դառնան Լուսնի վրա վայրէջք կատարելու առաքելություններ. դրանք երկուսն էլ նախատեսված են 2028 թվականին։

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ «Օրիոն» տիեզերանավը, որի անձնակազմում են տիեզերագնացներ Ռեյդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը և Քրիստինա Քոչը, ինչպես նաև Կանադայի տիեզերական գործակալության (CSA) տիեզերագնաց Ջերեմի Հանսենը, պետք է թռչի Լուսնի շուրջ առաքելության վեցերորդ օրը։

Առաքելության տևողությունը նախատեսված է շուրջ 10 օր․ տիեզերագնացները պետք է պտտվեն Լուսնի շուրջ և վերադառնան Երկիր։

«Արտեմիս-2»-ը ԱՄՆ նոր լուսնային ծրագրի երկրորդ փուլն է։ Առաջին փուլը՝ «Արտեմիս-1»-ը, իրականացվել էր 2022 թվականին՝ առանց անձնակազմի։

Վերջին 53 տարվա ընթացքում առաջին անգամ են մարդիկ ուղևորվում դեպի Լուսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930