Կոնգրեսը թույլ չի տա ԱՄՆ-ին դուրս գալ ՆԱՏՕ-ից. Մեդվեդև
Կոնգրեսը թույլ չի տա ԱՄՆ-ին դուրս գալ ՆԱՏՕ-ից, իմաստ չկա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը անվանել է «անպարկեշտ»։
«Ե՛վ իմաստ չկա, և՛ Կոնգրեսը թույլ չի տա»,- գրել է Մեդվեդևը Տելեգրամի իր ալիքում:
Ապրիլի 1-ին Telegraph-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ լրջորեն մտածում է ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին, այն բանից հետո, երբ դաշինքը հրաժարվեց օգնել Իրանի դեմ գործողություններում:



