Բաժիններ՝

ԱՄԷ-ում ԱԹՍ-ի բեկորից Բանգալդեշի քաղաքացի է զոհվել

Արաբական Միացյալ Էմիրություններում Բանգլադեշի քաղաքացի է զոհվել անօդաչու թռչող սարքի բեկորներից։ Այս մասին հայտնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։

«Ֆոջեյրայի իշխանությունները զբաղվում են առ-Ռիֆաա շրջանի ֆերմայում գրանցված միջադեպով, որը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով՝ հանգեցնելով Բանգլադեշի քաղաքացու մահվան»,- հայտնել են WAM-ից։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Պատերազմը տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքով՝ պատճառ դառնալով մեծ թվով զոհերի՝ միևնույն ժամանակ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930