Brunello Cucinelli, կամ՝ վարկով հեռուստացույցից մինչև ավելի քան 5000 դոլար արժեցող կիսաբաճկոն. Արարատ Միրզոյանը գլխում հաղթահարե՞լ է աղքատությունը  

Նիկոլ Փաշինյանի չհայտարարված քարոզարշավի կիրակնօրյա արարին ՀՀ ԱԳՆ պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը ներկայացել էր առաջին հայացքից չափազանց սովորական, հասարակ «լուքով»՝ կիսաթև բաճկոնով:

Սակայն, ինչպես ցույց են տալիս բաց աղբյուրները, նրա այդ բաճկոնը Brunello Cucinelli-ի բրենդից է և բավականին թանկարժեք. այն, ըստ որոշ կայքերի՝ տատանվում է՝ 5000-ից` ավելի քան 5600 դոլարի սահմաններում:

Արարատ Միրզոյանի սոցիալական թռիչքաձև աճի մասին ԶԼՄ-ներն առիթ ունեցել են տարբեր հրապարակումներ անել՝ մանավանդ, որ թեման հենց իրենք են բացել դեռ 2019 թվականին․ Փաշինյանն ասել էր, որ իրենց տան լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չեն մարել, իսկ Արարատ Միրզոյանն էլ հիշել էր․ «Գնացի հեռուստացույց ապառիկով վերցնեմ, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվի վրա»։

Կարդացեք նաև

Ինչ խոսք, «ՀՀ հպարտ քաղաքացիների» հետ հանդիպումներում այս «գերթանկարժեք- համեստ» տեսքով ներկայացող պաշտոնյան «ուրախ ավտոբուսի ու տխուր իրականության» մի մասն է միայն:

Պարզպես հիշեցնենք, որ նրանցից շատ շատերը մինչև 2018-ի գունավոր հեղափոխությունը անգամ փաբերում և սրճարաններում պարտքեր էին կուտակել: Իսկ հիմա օգտվում են բացառապես թանկարժեք խանութներից, ռեստորաններից…

Ընդ որում, մյուս ՔՊ-ականները ևս չեն զիջում. արդեն ոչ միայն միլիոններից են խոսում, այլև ճոխ կյանքով են ապրում` թանկարժեք ձեռքբերումներով, գնումներով ու վայելքներով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031