«Թուրքիայի ԿԲ-ն 2 շաբաթում վաճառել ու փոխանակել է մոտ 60 տոննա ոսկի». Bloomberg

Ամերիկյան «Bloomberg» պարբերականը գրում է, որ Իրանի դեմ հակամարտության մեկնարկից հետո Թուրքիայի Կենտրոնական բանկը (ԿԲ) 2 շաբաթվա ընթացքում վաճառել ու փոխանակել է մոտ 60 տոննա ոսկի՝ մոտ 8 մլրդ տոննա արժողությամբ։ Ենթադրվում է, որ այդ քայլը ազդել է ոսկու համաշխարհային գների անկման վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ ոսկու ընդհանուր պաշարները զգալիորեն նվազել են՝ մարտի 13-ի շաբաթվա ընթացքում կրճատվելով 6 տոննայով, իսկ մարտի 20-ի շաբաթում՝ 52.4 տոննայով։

Որոշ աղբյուրներ նշում են, որ այս գումարի մի մասը իրացվել է ուղղակի վաճառքի միջոցով, մինչդեռ մեծ մասն օգտագործվել է փոխանակման գործարքներում՝ արտարժույթ կամ թուրքական լիրա ստանալու համար։ Բացի այդ նշվում է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը մարտի 13-ից Լոնդոնի շուկայում սկսել է ոսկով ապահովված արտարժույթի փոխանակման գործարքներ:

Մասնավորապես իրականացվել են մոտ 950 մլն դոլար արժողությամբ գործարքներ, մինչդեռ մարտի 19-ի դրությամբ ընդհանուր ծավալը հասել է մոտ 4.5 մլրդ դոլարի (համարժեք է 31 տոննա ոսկու):

Նշվում է, որ Կենտրոնական բանկը նպատակ ունի այս գործարքներով մեծացնել ինչպես իր արտարժույթի, այնպես էլ թուրքական լիրայի իրացվելիությունը։ Թուրքիայի Կենտրոնական բանկը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել այս մեղադրանքների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031