Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ, կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանը դարձավ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:
Մարտիրոսյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել է 1-2-րդ հորիզոնականները ՖԻԴԵ-ն ներկայացնող ռուսաստանցի գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովի հետ:
Լրացուցիչ ցուցանիշներով Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։



