Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից ևս 163 մարդ է տարհանվել. «Ռոսատոմի» ղեկավար

Իրանի «Բուշեր» ատոմակայանից ևս 163 մարդ է տարհանվել։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

«Այսօր Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 7:20-ին Բուշերից դեպի իրանա-հայկական սահման է ճանապարհ ընկել 163 մարդ»,- ասել է նա։

Լիխաչովը նշել է, որ սա վերջին տարհանումը չէ։ Ատոմակայանում դեռ 300 մարդ կա, տարհանման միջոցառումները շարունակվում են և չեն սահմանափակվի միայն այս խմբով։ Նախատեսվում է օբյեկտում թողնել մի քանի տասնյակ մասնագետի՝ կայանի աշխատանքն ապահովելու և տեխնոլոգիական գործընթացները վերահսկելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, հայտնել էր, որ մարտի 24-ի երեկոյան ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», և արկն ընկել է ԱԷԿ-ի տարածք։

Ատոմակայանի տարածքին հասցված առաջին հարվածը տեղի էր ունեցել մարտի 17-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031