Բաժիններ՝

Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը

Իրանը Միացյալ Նահանգների հետ կբանակցի միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը «դադարի Իրանի ժողովրդի դեմ գործողություններ մտածել»։ Այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Մինչև մեզ մոտ չլինի կամք, ոչինչ չի վերադառնա իր բնականոն հուն։ Այդ կամքը կստեղծվի, երբ ձեր կեղտոտ մտքերից ամբողջությամբ ջնջվի Իրանի ժողովրդի դեմ գործելու գաղափարը։ Առաջին իսկ օրվանից մեր առաջին և վերջին խոսքը եղել է և կլինի հետևյալը՝ մեզ նման մարդիկ երբեք չեն պայմանավորվի ձեզ նմանների հետ։ Ո՛չ հիմա, ո՛չ երբեք», – Զոլֆաղարիի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրների, հայտնել էին, թե Վաշինգտոնը Թեհրանին 15 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031