Հանգստացի՛, Նիկո՛լ Փաշինյան. մի քիչ համբերեք, հետո կունենաք շատ ազատ ժամանակ
Նիկոլ Փաշինյան, հանգստացե՛ք, ամեն ինչ նորմալ է, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Գիտեք, կյանքը այդպես է դասավորված, լինում են թույլեր, լինում են ուժեղներ։ Թույլերի համար ուժեղների հետ մի քիչ բարդ է լինում, տեսեք, 2 ամիս բան է մնացել։ Մի քիչ համբերեք, հետո կունենաք շատ ազատ ժամանակ։ Օրինակ, ձեր «բրեմենյան երաժիշտներով» կարող եք շրջագայել, այդ ժամանակ մենք արդեն զբաղված կլինենք ուժեղ Հայաստանի կառուցմամբ։
Հանգստացե՛ք, հանգստացե՛ք»,-ասել է նա։



