Պուտինը Թրամփին առաջարկել է Իրանի հետ համաձայնագիր. Axios

Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինը առաջարկել է հարստացված ուրանը Իրանից Ռուսաստան փոխանցել՝ որպես պատերազմը դադարեցնելու համաձայնագրի մաս: Axios-ի աղբյուրների համաձայն՝ Թրամփը մերժել է նրան։

«Սա առաջին անգամը չէր, որ այս առաջարկն արվեց: Այն չընդունվեց: ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է ապահովենք ուրանի անվտանգությունը: Նախագահը խոսում է բոլորի՝ Սի Ցզինպինի, Պուտինի, եվրոպացիների հետ, և նա միշտ պատրաստ է համաձայնագիր կնքել: Բայց դա պետք է լինի լավ համաձայնագիր: Նախագահը վատ համաձայնագրեր չի կնքում», – ասել է ամերիկացի պաշտոնյան:

Պարբերականը գրում է, որ Իրանից 450 կիլոգրամ 60% հարստացված ուրան ստանալը ԱՄՆ-ի և Իսրայելի հիմնական ռազմական նպատակներից մեկն է:

Տեսանյութեր

Լրահոս