Այսօր Միջինքն է
Qahana.am-ում ասվում է՝ Միջինքին պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահք պահել և չեն ճաշակում ոչ պահքային ուտեստներ: Միջինքը հայ ժողովրդի կենցաղում ընդունված ու սիրված օրերից է:
Հայաստանի տարբեր շրջաններում այն նշել են յուրատեսակ: Հայաստանի որոշ շրջաններում պատրաստում էին հատուկ կերակրատեսակներ։
Այս օրը ժամանակին տոն էր նաև նոր նշանվածների համար: Փեսացուի ընտանիքն այցելում էր հարսնացուին ու նվեր տանում նրան: Մեկ այլ սովորության համաձայն՝ այն ընտանիքներում, որտեղ սուգ էր, նրանց համար գաթա էին պատրաստում հարազատները:



