Բաժիններ՝

Իսրայելի պաշտպանnւթյան բшնակը հայտարարել է Բեյրութում Հեզբnլլահի օբյեկտների վրա hարվածների շարքն ավարտելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը ավարտել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում շիա Հեզբոլլահ շարժման ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների վրա հասցվող հարվածների շարքը, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այսօր առավոտյան ՑԱԽԱԼ-ի ուժերն ավարտել են հարվածների ևս մեկ ալիք Բեյրութի Դահիա թաղամասի ուղղությամբ՝ գրոհելով Հեզբոլլահ կազմակերպության հրամանատարական կենտրոնները և այն օբյեկտները, որտեղ կազմակերպությունը զենք էր պահում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը իսրայելական զինվորականները հայտնել էին Բեյրութին հասցվող հարվածների նոր ալիքի մեկնարկի մասին՝ Իրանի վրա հարձակմանը զուգահեռ:

Երկուշաբթի գիշերը Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, որի պատասխանատվությունը ստանձնել է Հեզբոլլահ շարժումը: Իսրայելի բանակը ի պատասխան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել պետության տարբեր շրջանների բնակավայրերին, այդ թվում՝ մայրաքաղաքին: Այս պատճառով հարյուր հազարավոր քաղաքացիներ սկսել են լքել իրենց տները՝ Լիբանանի ավելի անվտանգ շրջաններում ապաստան գտնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս