Բաժիններ՝

Իրանական հարվածներից վիրավորվել է ամերիկացի 150 զինծառայող. Reuters

Իրանի դեմ Միացյալ Նահանգների նախաձեռնած պատերազմում տասը օրերի ընթացքում վիրավորվել է ամերիկացի 150 զինվորական։ Այս մասին լավատեղյակ երկու աղբյուր հայտնել է Reuters-ին։

Ամերիկյան զինված ուժերում վիրավորների նման թիվ հաղորդվում է առաջին անգամ։

Ավելի վաղ Պենտագոնից հայտնել էին, որ վիրավորների թիվը մոտ 140 է՝ ընդգծելով, որ դրանց մեծամասնությունը փոքր վնասվածքներ են։

Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը տեղեկացրել էր, որ վիրավորված զինծառայողներից 108-ն արդեն վերադարձել են ծառայության։ Իսկ ութ ծանր վիրավորում ունեցողները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Իրանը պատասխան հարվածների շարք է սկսել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա այն բանից հետո, ինչ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ սկսեցին իրանական կողմի դեմ՝ պատճառաբանելով գործողությունները պաշտոնական Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակումներով։ Այս ընթացքում իրանական հարվածներից Ծոցի երկրներում տուժել են դիվանագիտական ներկայացուցչություններ, հյուրանոցներ, օդանավակայաններ ու այլ ենթակառուցվածքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031