Իսրայելն ու ԱՄՆ-ն առավոտյան հարվածել են Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանին

Իսրայելական ԶԼՄ-ները և ամերիկյան հեռուստաալիքները ցուցադրում են այրվող ինքնաթիռների կադրեր:

Ամերիկա-իսրայելական ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանին։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:

«ԱՄՆ-ն և Իսրայելը րոպեներ առաջ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանի տարածքում իրականացրել են ամենադաժան հարձակումներից մեկը։ Լսվել է պայթյունների շարք», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Մեհրաբադը» Իրանի գլխավոր ներքին օդանավակայանն է, այն անվանում են երկրի ամենածանրաբեռնվածը։

Ընդ որում, Իրանը ևս մի քանի պատասխան հարված է հասցրել։ Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ այսօր առավոտյան պայթյուններ են հնչել ԱՄԷ-ում, Բահրեյնում և Երուսաղեմում:

Տեսանյութեր

Լրահոս