ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ցանկացած թեկնածություն. Մամիջանյան

«Իմպիչմենթի գործընթացը առանց փողոցային պայքարի տեղի ունենալ չի կարող, ուստի իմպիչմենթը նույնական է փողոցային պայքարի: Ինձ համար զարմանալի կլինի, եթե որևէ ընդդիմադիր ուժ դեմ լինի փողոցային պայքարին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կուսակցության Գերագույն մարմնի նիստից հետո:

Ինչ վերաբերում է թեկնածուի հարցին, Հայկ Մամիջանյանի խոսքով՝ հայաստանի հանրապետական կուսակցությունը պատրաստ է քննարկել ցանկացած թեկնածություն:

«Այս գործընթացը միասնության մասին է: Իշխանափոխությունից բացի քննարկման ուրիշ օրակարգ ՀՀԿ-ն չունի: Իմպիչմենթի օրակարգը վեր է ցանկացած կուսակցական, խմբային, անձնական ամբիցիայից ու նույնն ակնկալում ենք մեր գործընկերներից»,-ասաց Հայկ Մամիջանյանը:

Վերջինս նկատեց՝ իրենք պատկերացումներ ունեն՝ ինչպես դա իրականացնել իրենց ուժերով և ինչպես՝ ավելի լայն կոնսոլիդացիայի պայմաններում:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031