Իրանի մասին մի քանի լուրեր, որոնք կամ կեղծ էին կամ հավելյալ հաստատման կարիք ունեն
Մամուլում տարածված մի քանի լուրեր, որոնք կամ կեղծ էին կամ հավելյալ հաստատման կարիք ունեն
Լուրեր են շրջանառվել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մահվան մասին։
Նրա մտերիմները հերքել են այդ լուրերը։ Ահմադինեժադը նաև գերագույն առաջնորդի զոհվելու կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել:
Ալիռեզա Արաֆին ներկայացվել է գերագույն առաջնորդի պաշտոնակատար ու գրել են, որ նրան ևս սպանել են:
Արաֆին Առաջնորդության ժամանակավոր խորհրդի երեք անդամներից մեկն է ու գիշերը (սպանության մասին լուրերից հետո) խորհուրդը նիստ է անցկացրել:
Սա նորից եմ գրել, քանի որ այս սխալ ինֆորմացիան լայն տարածում ունի:
Հայկական դաշտում նաև հանդիպեցի, որ Մոհամմադ Մոխբերին ներկայացնում էին որպես Իրանի նախագահի առաջին տեղակալ։
Շուրջ երկու տարի է՝ Մոխբերն այդ պաշտոնում չէ։ Նա համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ է ու գերագույն առաջնորդի խորհրդական:
Հաղորդվել է, որ ԻՀՊԿ նոր հրամանատար է նշանակվել Ահմադ Վահիդին։ Վահիդին ԻՀՊԿ փոխհրամաատար է ու նման նշանակումը խիստ հավանական է, բայց լուրը դեռ հավելյալ հաստատման կարիք ունի։
Իրանն այսօր տելեգրամյան ալիք



