Բաժիններ՝

2025 թվականին Վրաստանում տեղացի զբոսաշրջիկների թիվը նվազել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին Վրաստանում նվազել է ինչպես տեղացի զբոսաշրջիկների թիվը, այնպես էլ նրանց ծախսերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Այսօր հրապարակված վիճակագրության տվյալներով՝ 2025 թվականին այցելությունների վրա ամսական միջին ծախսերը որոշվել են 297.7 միլիոն լարիի չափով, ինչը 0.8%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Նաև` մեկ այցելության միջին ծախսերը նվազել են 1%-ով և կազմել 181.3 լարի։

Ըստ կատեգորիաների՝ ավելի շատ գումար է ծախսվել գնումների, սննդի և խմիչքի, նաև տրանսպորտի վրա։

Անցյալ տարի Վրաստանի տարածք ռեզիդենտ այցելուների զբոսաշրջիկային տիպի այցելությունների ամսական միջին թիվը որոշվել է 700 հազարի չափով, ինչը 4.9%-ով պակաս է 2024 թվականի ցուցանիշից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031