Բաժիններ՝

Իրանը պատրաստ է աջակցել  Աֆղանստանի և Պակիստանի միջև բանակցություններին

Իրանը պատրաստ է աջակցել Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորմանը: Այս մասին X հարթակում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Աֆղանստանը և Պակիստանը պետք է գոյություն ունեցող տարաձայնությունները կարգավորեն բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում և երկխոսության միջոցով: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել երկխոսությանը նպաստելու և երկու երկրի միջև փոխըմբռնումն ու համագործակցությունն ամրապնդելու գործում», – գրել է նա:

Ավելի վաղ Պակիստանը և Աֆղանստանը հայտնել են փոխադարձ հարվածների մասին։ Պակիստանից հայտնել են, որ իրենց գործողությունների ընթացքում սպանվել է 13 թալիբ զինյալ։ Իսկ Աֆղանստանը հայտնել է պակիստանցի 55 զինվորի սպանելու մասին։

Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ Պակիստանի անվտանգությունը նրանց ներքին խնդիրն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս