Բաժիններ՝

Ձնաբքի պատճառով քաղաքացիները սարալանջից իջնել չեն կարողացել

Փետրվարի 26-ին` ժամը 18:49-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքում ձնաբքի պատճառով երեք քաղաքացի չեն կարողանում իջնել սարալանջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են սարալանջից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս