Թեպետ պարտությանը, մենք կարողացանք դրական տեսանկյունից ներկայացնել հայկական ակումբային ֆուտբոլը․ «Նոա»-ի գլխավոր մարզիչ
Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի կարծիքով` ֆուտբոլի Կոնֆերենցիաներիլիգայի այս մրցաշրջանում իր թիմը դրական կողմով ներկայացրեց հայկական ակումբային ֆուտբոլը:
«Մենք գիտեինք, որ նրանք հրաշալի կազմ ունեն: Մեզ համար բարդ գիշեր կլինի ու գուցե և այդպեսէլ չկարողանանք քնել: Բայց շնորհակալ եմ իմ խաղացողներին, այն ամենի համար ինչ նրանք արեցին եվրոպական այս մրցաշրջանի համար: Այն մեզ համար մեկնարկել էր անցած տարի հուլիսին ու մեզ հաջողվեց մնալ այս մրցաշարում մինչև այսօր»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային մամլո ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը:
Վերջինիս խոսքով` «ԱԶ Ալկմար»-ի առաջին գոլը մեծ ոգևորություն առաջատացրեց մրցակցի ֆուտբոլիստների մոտ:
«Եվրոպական այս մրցաշրջանում շատ բան ձեռք բերեցինք որակական տեսանկյունից: Սա ակումբային ամենաբարձրակարգ մրցաշարերից մեկն է, որից մենք շատ բան ունենք սովորելու: Տեսնում ենք, թե որքան է ֆուտբոլն ինտենսիվ դարձել` ընդամենը երկու-երեք փոխանցումներով: Թեպետ պարտությանը, մենք կարողացանք դրական տեսանկյունից ներկայացնել հայկական ակումբային ֆուտբոլը»,-ասաց նա:
Ֆուտբոլի Կոնֆերեցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխանում խաղում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն հյուընկալվեց նեռլանդական «ԱԶ Ալկմար»-ին ու զիջեց խոշոր` 4:0 հաշվով` լքելով եվրապական պայքարը:



