Բաժիններ՝

«Նոան» պարտվեց Նիդերլանդներում և ավարտեց ելույթները եվրագավաթներում

Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» հյուրընկալվելիս զիջեց նիդերլանդական «ԱԶ Ալկմարին» (0-4):

Տանտերերը շատ արագ բացեցին հանդիպման հաշիվը. արդեն 5-րդ րոպեին աչքի ընկավ Ռո-Զանգելո Դաալը: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 39-րդ րոպեին, Սվեն Մայնանսը կրկնապատկեց նիդերլանդական ակումբի առավելությունը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 54-րդ րոպեին, նույն Մայնանսը, օգտվելով Դաալի փոխանցումից, դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով խոշոր՝ 3-0: Հանդիպման վերջնահաշիվը 90+1-րդ րոպեին ձևակերպեց փոխարինման դուրս եկած Իսակ Յենսենը՝ 4-0:

Այսպիսով՝ դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 4-1՝ հօգուտ Նիդերլանդները ներկայացնող ակումբի: «ԱԶ Ալկմարը» դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի կամ հունական ԱԵԿ-ին, կամ չեխական «Սպարտա Պրահային»։

Բացի «ԱԶ Ալկմարից»՝ 1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին նաև «Ֆիորենտինան», «Ցելյեն», «Ռիեկան», «Սամսունսպորը», «Քրիստալ Փելասը», «Սիգման» և «Լեխը»։

Օրվա մյուս պատասխան խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

«Ֆիորենտինա» — «Յագելոնիա»՝ 2-4

«Ցելյե» — «Դրիտա»՝ 3-2

«Ռիեկա» — «Օմոնիա»՝ 3-1

«Սամսունսպոր» — «Շկենդիա»՝ 4-0

«Քրիստալ Փելաս» — «Զրինսկի Մոստար»՝ 2-0

«Լոզան» — «Սիգմա Օլոմոուց»՝ 1-2

«Լեխ Պոզնան» — «ԿուՊՍ»՝ 1-0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս