Բաժիններ՝

Հարավային Կորեան և ԱՄԷ-ն պաշտպանական ոլորտում 35 մլրդ դոլարի փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հարավային Կորեան և Միացյալ Արաբական Էմիրությունները պաշտպանական համագործակցությունը խթանելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը կարող է արժենալ ավելի քան 35 մլրդ ԱՄՆ դոլար։ Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կանգ Հուն-սիկը։

«Պաշտպանական նախագծերը կլինեն հակաօդային պաշտպանության, ռազմաօդային ուժերի և նավատորմի ոլորտներում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Կանգ Հուն-սիկն ԱՄԷ-ից վերադառնալիս։

Կորեական KBC World-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում արված գրառման մեջ Կանգը նշել է, որ հանդիպել է ԱՄԷ նախագահի հետ և գրավոր ուղերձ է հանձնել նրան, որում ներկայացված է Հարավային Կորեայի նախագահի ձգտումները՝ ամրապնդելու երկու երկրների միջև համագործակցությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս