«Արևմտյան Ադրբեջանի» փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է. Ազիզ Ալեքբերլի

«Արևմտյան Ադրբեջանի» փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Դա մեր հայրենակիցների «պատմական իրավունքն» է։ Այսօր «ազատագրված ինքնիշխան տարածքներում» իրականացվում են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ։

Խոջալուն (Իվանյան) բարեկարգվում է։ Ղարաբաղում վերածնվում են «հայերի կողմից ավերված գյուղերը», և մեր տեղահանվածները 30 տարվա բաժանումից հետո վերադառնում են իրենց հարազատ հողերը։ «Արևմտյան Ադրբեջանում» մեր տներն ու հողերն են, և փախստականները նույնպես կվերադառնան իրենց բնօրրաններ։ Մենք դրանում վստահ ենք»,- ընդգծել է Ազիզ Ալեքբերլին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728