2018 թվականից գները այնքան են բարձրացել, որ թոշակները գրեթե նույն մակարդակի վրա են, ինչ 2018 թվականին. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ

Քանի կար՝ այս իշխանություններն ասում էին, թե թոշակառուները չեն իմանում, ինչպես ծախսել 10,000 դրամը: Պարզվեց, եթե առջևում ընտրություններ են՝ լավ էլ գիտեն ծախսել, որոշեցին ապրիլի 1-ից բարձրացնել թոշակները միջինում 8,000 դրամով: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը:

«Հարգելի թոշակառուներ, մի բան ասեմ, իմացեք, 2018 թվականից գները այնքան են բարձրացել, որ Հայաստանում օֆիցիալ գնաճով եթե հաշվենք, ապա ձեր թոշակները գրեթե նույն մակարդակի վրա են, ինչ 2018 թվականին:

Այսինքն՝ դուք ձեր թոշակով, կարող եք առնել այնքան ապրանք, ինչքան 2018 թվականին: Այնպես որ, թոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի ներկայացրեք, դուք ուղղակի բարձրացրել եք գների աճի տարբերությունը:

Մի բան էլ ասեմ՝ իմացեք, հարգելի թոշակառուներ, քեշբեքի ծրագիրը, որը ձեր առևտրից քարտին հետ գումար էր նստում, երկարաձգել են մինչև 2026 թվականի վերջ»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս