Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևերը
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը մերժել է վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի կառավարությանը անվստահություն հայտնելու երկու բանաձևերը։
Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, առաջին փաստաթղթին հավանություն է տվել 140 խորհրդարանական, երկրորդին՝ 108։ Բանաձևերի ընդունման համար պահանջվում էր 289 ձայն։
Անվտասհություն հայտնելու մասին փաստաթուղթը ներկայացրել էին ընդդիմադիր խմբակցությունները՝ աջակողմյան «Ազգային միավորումը» և ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիան»՝ դրանով իսկ արտահայտելով իրենց անհամաձայնությունն էներգետիկ քաղաքականության բնագավառում կառավարության բազմամյա պլանին, որը հրապարակվել է հունվարի 13-ին։ Այն ընդգրկում է մինչև 2035 թվականը ժամանակահատվածը և ենթադրում է «ցածրածխածնային էներգիայի» բաժնի ավելացում համազգային սպառման մեջ, այդ թվում՝ հանածո վառելիքից հրաժարման և միջուկային ու վերականգնվող էներգեյիկայի զարգացման հաշվին։



