Ֆրանսիայի մշակույթի նախարարը հրաժարական է տվել Փարիզի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակով
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին հրաժարական է ներկայացրել՝ Փարիզի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակով։
Ֆրանսիական BFMTV-ի եթերում Դատին հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ Փարիզի քաղաքապետի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վրա։
«Իմ կյանքի գործը Փարիզն է։ Ահա թե ինչու ես այսօր առավոտյան հրաժարականի դիմում եմ ներկայացրել Հանրապետության նախագահին», – ընդգծել է նա։։
Դատին մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հունվարից։
Ֆրանսիայում մունիցիպալ ընտրությունների առաջին փուլը կկայանա մարտի 15-ին, իսկ երկրորդ փուլը՝ մարտի 22-ին։ Փարիզի քաղաքապետի պաշտոնի համար մրցավազք է սպասվում վեց ամենատարածված թեկնածուների միջև։ Հարցումների համաձայն՝ նախկին փոխքաղաքապետ Էմանուել Գրեգուարը, որը մասնակցում է ձախակողմյան կուսակցությունների կոալիցիայի կողմից, հաղթանակի ամենամեծ հնարավորությունն ունի, իսկ Դատին համարվում է նրա գլխավոր մրցակիցը։



