ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն Իրանի հետ բանակցությունների համար ժամանել է Ժնև
Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն իրանական կողմի հետ բանակցությունների նպատակով ժամանել է Ժնև։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ԱՄՆ նախագահի բանագնացի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ժնևի օդանավակայանում։
Շվեյցարիայում տեղի է ունենալու Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը: Իրանի պատվիրակությունը, ինչպես սպասվում է, կգլխավորի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Ուիթքոֆը:
Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կրկին Ժնևում էր՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին: Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել նաև Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը:



