ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը դատի է տվել քաղաքագետին ֆեյսբուքյան գրառման համար. Factor.am

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը քաղաքացիական հայց է ներկայացրել քաղաքագետ Գագիկ Համբարյանի դեմ, գրում է Factor.am-ը։

Պատգամավորը դատարանից խնդրում է Համբարյանին պարտավորեցնել «Facebook» սոցիալական ցանցում իրեն պատկանող Gagik Hambaryan օգտահաշվում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում ներողություն խնդրել հետևյալ բովանդակությամբ տեքստի հրապարակում կատարելու միջոցով․

«Հրապարակային ներողություն եմ խնդրում Արփինե Դավոյանից ինձ պատկանող Gagik Hambaryan ֆեյսբուքյան օգտահաշվում 08.02.2025 թվականի ժամը 12։48-ին Արփինե Դավոյանի լուսանկարի օգտագործմամբ կատարված հրապարկաման մեջ վիրավորանք պարունակող արտահայտությունների համար»։ Բացի այդ, պատգամավորը Գագիկ Համբարյանից պահանջում է փոխհատուցում 3 միլիոն ՀՀ դրամի չափով՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Ըստ ամենայնի, Դավոյանի հայցի համար հիմք է հանդիսացել քաղաքագետի այս գրառումը․ «Լուսանկարում պատկերվածը երեկ կրկին թիրախավորել էր եկեղեցին և կաթողիկոսին… Ես սրան գրեթե միշտ վերաբերվում եմ հումորով, բայց….. ԱԼփ, ազզզզզ դու քո, որոշ մտերիմներիդ անցյալները մոռացե՞լ ես, որն, ի դեպ, գաղտնիք էլ չէ և ձեր կողմերում շատերը գիտեն… Կարո՞ղ է հիշեցնեմ մանրամասներով…Հա՞… Գիտեցածիս 10%-ը չէի ասել խառնվել էիր իրար… ԱԼփ, ազզզզ, դու օրինակա՞ն անուսնության շրջանակներում ես զավակ ունեցել ինչպես պետք է անեն իրական քրիստոնյաները… Երեխայիդ հայրը քեզ ի՞նչ է գալիս` ամուսի՞ն, սիրեկա՞ն, սերմնահեղուկի դոնո՞ր, կողակի՞ց… Ի՞նչ….Որքան գիտեմ ամուսին չունես… Բայց դա քո գործն է ու քո կյանք է, եթե, իհարկե, քիթդ չես մտցնում այնպիսի հարցերի մեջ, որոնցից ոչ միայն գաղափար չունես, այլև անցածդ կյանքը դա քեզ թույլ չի տալիս… Արփո’, հեռու մնա եկեղեցուց, այ’ անգրագետ, որ ցանկանում էիր Մայր Աթոռից դուրս` մարզում գտնվող եկեղեցում տեսնել կաթողիկոսի շորերը ու զբաղվիր քեզ հարազատ ոլորտներով ու մի ստիպի մարդկանց քեզ հիշեցնել քո անցյալը… Դու այն վերջին կերպարներից ես, որ կարող ես խոսել եկեղեցուց»։

Հայցը վարույթ է ընդունվել փետրվարի 23-ին և մակագրվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին։

Տեսանյութեր

Լրահոս