Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- գրել է Պապիկյանը։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրան է այցելել փետրվարի 23-ին։ Փետրվարի 24-ին Սուրեն Պապիկյանը հանդիպել էր նաև Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։



