Իրանում ռազմական ուղղաթիռն ընկել է մրգի շուկայի վրա․ կա 4 զոհ

Իրանի բանակին պատկանող ուղղաթիռը փետրվարի 24-ին Սպահանի նահանգում ընկել է մրգի շուկայի վրա, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռի երկու օդաչուն և երկու վաճառական։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ ըստ տեղական լրատվամիջոցների՝ ուղղաթիռն ընկել է Դորչեհ քաղաքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից։

Պետական ​​հեռուստատեսությունն ուղղաթիռի բեկորներ և ծխի կադրեր է ցուցադրել՝ հայտնելով, որ ռազմական ուղղաթիռն ուսումնական թռիչք էր կատարում։

Նախորդ շաբաթ Համադանի նահանգի արևմտյան մասում ուսումնական թռիչքի ժամանակ Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող ԱՄՆ-ում արտադրված F-4 կործանիչ էր վթարի ենթարկվել, որի հետևանքով մեկ օդաչու էր զոհվել։

Տեսանյութեր

Լրահոս