Բաժիններ՝

Այն ամենը, ինչ գրել են Իրանի դեմ պոտենցիալ պшտերազմի մասին, գրել են միտումնավոր սխալ. Թրամփ

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը ոչ հավաստի է անվանել ԶԼՄ-ների այն հրապարակումները, համաձայն որոնց՝ ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը զգուշացրել է իրեն Իրանի հետ ձգձգվող հակամարտությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թրամփը Truth Social-ում նշել է, որ հիշատակված տեղեկատվությունը 100%-ով կեղծ է։

«Գեներալ Քեյնը, ինչպես և մենք բոլորս, չէր ցանկանա պատերազմ, բայց եթե որոշում կայացվի Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին, նրա կարծիքով՝ հաղթելը հեշտ կլինի»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփի խոսքով՝ Քեյնը չի հորդորել զերծ մնալ Իրանի դեմ ռազմական գործողություններից, ինչպես նաև հանդես չի եկել Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի միայն սահմանափակ հարձակումների օգտին։

«Այն ամենը, ինչ գրել են Իրանի դեմ պոտենցիալ պատերազմի մասին, գրել են միտումնավոր սխալ», – հավելել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով ԶԼՄ-ների հրապարակումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս