Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները մտադիր են պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար` որպես համաձայնեցված միասնական թեկնածու։

Գեղամ Գեւորգյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ դառնալուց հետո Թադեւոս Ավետիսյանը պետք է ոչ միայն պատգամավորական մանդատից հրաժարվի, այլեւ դադարեցնի քաղաքական գործունեությունը, քանի որ սա ապաքաղաքական մարմին է։

Այս պահին ՀՅԴ-ական Թադեւոս Ավետիսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, սակայն, ըստ ամենայնի, առաջիկա ընտրությունների թեկնածուների ցանկում չի լինի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728