Բաժիններ՝

Պայթյուն Մոսկվայի Սավելովսկի կայարանում. 1 ոստիկան զոհվել է, ևս 2-ը տուժել են

Փետրվարի 23–ի լույս 24-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի Սավելովսկի երկաթուղային կայարանի մոտ գտնվող հրապարակում։ Ճանապարհային ոստիկանության 1 աշխատակից զոհվել է, 2–ը վիրավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ մահացածը ոստիկանության ավագ լեյտենանտ Դենիս Բրատուշչենկոն է, նա ունի 2 անչափահաս երեխա։

ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անհայտ անձը մտեցել է պարեկային ծառայության մեքենային, որում իրավապահներ են եղել, ինչից հետո պայթուցիկ սարք է գործարկել։ Չարագործը տեղում մահացել է։

ՌԴ ՔԿ–ն հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի նկատմամբ ոտնձգության և պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Գերատեսչությունը հրապարակել է նաև վնասված մեքենայի լուսանկարը։

Լուսանկարում երևում է, որ պարեկային մեքենան լուրջ վնասվել է. ապակիները կոտրվել են, դռներն ու բեռնախցիկը` դեֆորմացվել, վնասվել է թափքը։

Ավտոմեքենայի ներսում բացվել է անվտանգության բարձիկը։

Վնասված մեքենայի մոտ մեկ այլ պարեկային մեքենա է կայանված՝ առանց տեսանելի վնասների։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս