Բաժիններ՝

Լեհաստանը Մինսկի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալել է բելառուս տղամարդու

Լեհաստանը ձերբակալել է բելառուս տղամարդու՝ Մինսկի ռազմական հետախուզության անունից լրտեսություն կատարելու կասկածանքով։ Ինչպես տեղեկանում ենք Reuters գործակալությունից, այս մասին փետրվարի 23-ին հայտարարել են Լեհաստանի դատախազությունից։

Մասնավորապես նշվել է, որ Պավլով Թ. անունով տղամարդը ձերբակալվել է երեք ամսով և դատապարտման դեպքում կարող է ենթարկվել առնվազն հինգ տարվա ազատազրկման։

Դատախազները նաև հայտնել են, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՆԱՏՕ-ի դաշնակից համարվող Լեհաստանում, Գերմանիայում և Լիտվայում Մինսկի համար հետախուզական տվյալներ հավաքելու համար։ Նրա գործունեությունը ներառում է կարևոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ Լեհաստանի և ՆԱՏՕ-ի պաշտպանության համար կարևոր օբյեկտների հետախուզություն։

Վարշավայում Բելառուսի դեսպանատունը դեռևս չի արձագանքել միջադեպին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս