Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավ հայտարարած ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանն այսօր անդրադարձել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանին։

ՔՊ-ականը նշել է, որ Տեր Օշինն իրեն ծանոթ երիտասարդ զույգին, որը պատրաստվում է պսակադրվել, ասել է. «Կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:

«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել»,- հայտարարել է ՔՊ-ականը։

Տեր Օշին քահանա Հայրապետյանն Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ ՔՊ-ականներն իր համար հայրենավաճառ են ու իրեն որևէ մեկը չի կարող նման կոչ անել։

«ՔՊ… ինձ համար նման կուսակցություն չկա, ՔՊ-ական կլինի, չի լինի՝ կարևորը հայրենավաճառ չլինի, հայրենասեր, եկեղեցասեր մարդ լինի, ասել եմ, ասում եմ»,- նշեց Տեր Հայրը։

Տեր Օշինից հետաքրքրվեցինք՝ մտավախություն չկա՞, որ հիմա էլ իր նկատմամբ հետապնդում կսկսեն՝ Տեր Հայրը նշեց՝ որևէ մտավախություն չունի, արդեն վեց ամիս է, որ իր հետևից են ընկած։

Տեր Օշինը չգիտի՝ կոնկրետ որ զույգն է եղել ՔՊ-ականի ծանոթը, երբ իմանա՝ չի էլ պսակադրի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728