Բաժիններ՝

Պարզվել է Թրամփի նստավայր ներխուժելիս սպանված երիտասարդի ինքնությունը

21-ամյա Օսթին Թաքեր Մարտինը, որին Գաղտնի ծառայության գործակալները սպանել են կիրակի օրը Մար ա Լագոյում ԱՄՆ նախագահի նստավայր ներխուժելու ենթադրյալ փորձի ժամանակ, «Թրամփի մոլի կողմնակիցների» ընտանիքից էր, տեղեկացնում է The Independent-ը:

ՀԴԲ-ն հայտնել է, որ Մարտինը նստավայրի տարածք է թափանցել հյուսիսային դարպասով՝ զինված լինելով կոտորակային հրացանով և գազի բալոնով:

Այդ պահին Թրամփն ու կինը նստավայրում չեն եղել։ Շաբաթ երեկոյան ամուսինները Վաշինգտոնում էին՝ նահանգապետերի հետ ընթրիքի, սակայն նախագահը հաճախ է հանգստյան օրերն անցկացնում այս նստավայրում, որտեղ կիրակի օրերին գոլֆ է խաղում։

Շաբաթ օրը Հյուսիսային Կարոլինա նահանգի Մուր շրջանի բնակիչ Մարտինի ընտանիքը հայտնել էր նրա անհետացման մասին։

«Բոլորս Թրամփի մեծ կողմնակիցներն ենք»,— ասել է Մարտինի 19-ամյա եղբայրը՝ հավելելով, որ նա «շատ հանգիստ տղա էր և զենքից օգտվել չգիտեր»։

Ըստ նրա, Մարտինն աշխատում էր տեղի գոլֆի դաշտում և աշխատավարձի մի մասն ուղարկում բարեգործության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս