Բաժիններ՝

Իսրայելը մտադիր է մշտապես պահպանել ռազմական ներկայությունը Գազայում. պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական զորքերը մշտապես կմնան Գազայի հատվածում։ Կացի խոսքերը մեջբերել է Ynet լրատվական հարթակը։

«Այսօրվա քաղաքականությունը նախաձեռնողականության, վճռականության, սպառնալիքների վերացման և Իսրայելի սահմաններն ու համայնքները թշնամուց պաշտպանելու քաղաքականություն է: Իսրայելի պաշտպանության բանակը հավերժ կմնա Գազայի անվտանգության գոտում», – ասել է նա ռազմական ակադեմիայում սպաների դասընթացի ավարտական ​​​​արարողության ժամանակ։

Կացը կոչ է արել թշնամիներին մարտահրավեր չնետել Իսրայելի վճռականությանը, այլապես նրանք կստանան միասնական ժողովրդի և ուժեղ, հաղթական բանակի արձագանքը:

«Մենք գլխատեցինք Եմենում Հութի ահաբեկչական կազմակերպության ղեկավարությանը և Իրանում իրականացված գործողության միջոցով վերացրինք Իսրայելի Պետության դեմ ուղղված ոչնչացման սպառնալիքները: Մենք ապագայում նույնպես թույլ չենք տա Իսրայելի դեմ ուղղված ոչնչացման սպառնալիքներ և կգործենք ցանկացած սպառնալիքի դեմ՝ հեռու թե մոտ», – շետշել է Կացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս