Բաժիններ՝

Ֆուտբոլիստները պայքարում էին մեկը մյուսի համար. «Նոա»-ի գլխավոր մարզիչ

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ի դեմ տոնած հաղթանակը կապում է իր ֆուտբոլիստների՝ միմյանց համար պայքարելու ձգտմամբ:

«Մեզ համար դժվար էր ոչ միայն առաջին րոպեներին, այլև ամբողջ խաղի ընթացքում: Մենք այս խաղին հնարավորինս լավ էինք պատրաստվել: Ես իսկապես ուրախ եմ Հովհաննես Համբարձումյանի համար, որը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ հեղինակեց այս փուլում: Իմ ֆուտբոլիստները պայքարում էին մեկը մյուսի համար, ինչը ինձ ամենաշատ դուր եկավ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ին ու առավելության հասավ նվազագույն հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Ալկմարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս