Մահացել է Երևանի լեգենդ Գերդան
Ալեքսանդր Պատրինը գրում է, որ Երևանի ամենահայտնի թափառող շներից մեկը՝ Գերդան, այլևս մեզ հետ չէ։ Նա առանձնանում էր իր մեծ չափերով ու բացառիկ բարեհամբույր բնավորությամբ և վաղուց դարձել էր քաղաքի լեգենդ։
Գերդան այնքան սիրված էր, որ անգամ իր geotag-ն ուներ քարտեզում․ մարդիկ հատուկ գալիս էին նրան տեսնելու, կերակրելու և պարզապես շոյելու։ Լինելով քնքուշ ու հմայիչ՝ նա երբեք սոված չէր մնում և ժամանակի ընթացքում զգալիորեն գիրացել էր։
Վերջին ամիսներին Գերդան սկսել էր դժվարությամբ շարժվել, և կամավորները նրան տեղափոխել էին կլինիկա։ Բժիշկները ախտորոշել էին ոսկրային քաղցկեղ։ Բուժման շնորհիվ նրան հաջողվել էր նվիրել ևս մի քանի ամիս՝ լի խնամքով ու ջերմությամբ։
Այդ ամիսները նա անցկացրել էր Արմինե Համբարձումյանի խնամքի տակ՝ շրջապատված սիրով ու ուշադրությամբ։ Այսօր, ինչպես գրում է Ալեքսանդր Պատրինը, Գերդան «վազեց ծիածանի վրայով»՝ թողնելով ջերմ հիշողություն բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչում էին նրան։ Լուսանկարիչը կիսվել է Գերդայի լուսանկարներով:








