Բաժիններ՝

Վաշինգտոնն ակնկալում է Վենեսուելայում նավթի արդյունահանման ավելացում 30-40%-ով

Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Վենեսուելայում այս տարի նավթի արդյունահանումը 30-40%-ով կավելանա ամերիկյան ընկերությունների օգնությամբ: Այս մասին Bloomberg TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

«Մենք կտեսնենք այս տարի Վենեսուելայում նավթի արդյունահանման բավականին զգալի՝ 30-40%-ով աճ», – ասել է նախարարը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Վենեսուելայի իշխանությունների հետ՝ գնահատելու բոլոր ավելի վաղ կնքված և նոր գործարքները և որոշելու այն առաջնահերթությունները, որոնք կհամապատասխանեն «Վենեսուելայի և Արևմտյան կիսագնդի շահերին»։

Քրիս Ռայթը փետրվարի 12-ին այցելել է Վենեսուելա և երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ այցելել նավթի արդյունաբերության օբյեկտներ։ Այցից մեկ օր առաջ Ռայթը պաշտոնապես հայտարարել էր ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նկատմամբ նավթի հետ կապված սահմանափակումների դադարեցման մասին։

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողության ընթացքում Կարակասում ձերբակալել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ նրանց տեղափոխելով ԱՄՆ։ Նրանց մեղադրում են թմրավաճառությանը մասնակից լինելու համար։

Վենեսուելայում պետության ղեկավարի պարտականությունները կատարում է նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցնում էր գործադիր փոխնախագահի պաշտոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս