Բաժիններ՝

Հրաձգություն Հարավային Կարոլինայի ​​համալսարանում. կա 2 զոհ

Հարավային Կարոլինայի պետական ​​համալսարանի հանրակացարանում փետրվարի 12-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Համալսարանի Facebook-յան էջում տեղադրված հայտարարության մեջ նշվել է, որ Hugine Suites ուսանողական բնակելի համալիրի կացարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով համալսարանական տարածքը փակվել է։

«Համալսարանի պաշտոնյաները դեռևս չեն հաստատել զոհերի ինքնությունը կամ վիրավորի վիճակը», – ասվում է հայտարարության մեջ։

Համալսարանը հայտարարել է, որ խնդրել է ​​​​իրավապահ մարմիններին հետաքննել կրակոցները։ Փետրվարի 13-ին կայանալիք դասընթացները չեղարկվել են։

Հարավային Կարոլինայի պետական ​​համալսարանը, որի ուսանողների թիվը գերազանցում է 3000-ը, պատմականորեն սևամորթների համար նախատեսված կրթական հաստատություն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս