Բաժիններ՝

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը Գարեգին Երկրորդ կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր:

Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, տոնի առիթով Միածնաէջ Մայր տաճարում փետրվարի 13-ին ժամը 16։30-ին կկատարվի երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։

Արարողության ավարտին Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։

Փետրվարի 14-ին ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս