Բաժիններ՝

Սայաթ-Նովա գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Opel»-ում

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի Էջմիածնի խճուղում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Դավիդ Ս.-ն, ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս