Բաժիններ՝

ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. Բեսենթ

Միացյալ Նահանգները լրացուցիչ ռազմական ուժեր է ուղարկում Իրանի մոտ:

Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Բեսենթի խոսքով՝ ԱՄՆ նախագահը կարծում է, որ իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն կարող է ավելի շահավետ գործարք կնքել Թեհրանի հետ, և այդ հարցի վերաբերյալ որոշումն Իրանի իշխանություններին է։ ԱՄՆ ֆինանսների նախարարը պնդել է, թե Իրանը հասկանում է միայն «կոպիտ ուժը, լինի դա ֆինանսական շուկաներում, թե ռազմական ոլորտում»։

Հունվարի 26-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան։ Ամերիկյան կողմը հույս է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի «արդար և իրավահավասար» գործարք, որը կենթադրի լիակատար հրաժարում միջուկային զենքից։ ԱՄՆ-ում նախազգուշացրել են, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի վատ»՝ նկատի ունենալով հարվածներն իսլամական հանրապետությանը 2025 թվականի ամռանը, և կոչ են արել «թուլ չտալ, որ դա տեղի ունենա»։

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցի շուրջ տեղի է ունեցել փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս