Բաժիններ՝

Համաշխարհային աթլետիկայի Ոսկե տուրում Երվանդ Մկրտչյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվել է Համաշխարհային աթլետիկայի հովանու ներքո անցկացվող Ոսկե տուրի (World Athletics Indoor Tour Gold) հերթական փուլը՝ Belgrade Indoor Meeting հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանը ներկայացնող առաջատար աթլետ, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր գյուղի բնակիչ Երվանդ Մկրտչյանը։ 3000 մետր վազքատարածությունում Մկրտչյանը հանդես է եկել հաջող ելույթով՝ տարածությունը հաղթահարելով 7 րոպե 55.51 վայրկյանում։ Հայ մարզիկը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ ընդգրկվելով լավագույն հնգյակում։

Միաժամանակ Երվանդ Մկրտչյանը թարմացրել է 2019 թվականին իր իսկ սահմանած Հայաստանի ռեկորդը։ Ամառային Օլիմպիական խաղերի մասնակից հայ աթլետի համար սա ևս մեկ նշանակալի ձեռքբերում է միջազգային հարթակում։

Հատկանշական է, որ Մկրտչյանն առաջին անգամ էր իրավունք ստացել մասնակցելու Համաշխարհային աթլետիկայի հովանու ներքո անցկացվող Ոսկե տուրի մրցաշարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728