Բաժիններ՝

Հայտնի է Ղազախստանի սահմանադրական հանրաքվեի օրը. փոփոխություններ են արվել 77 հոդվածում

Ղազախստանում մարտի 15-ին տեղի կունենա հանրաքվե՝ նոր Սահմանադրության ընդունման հարցով։

Ինչպես հաղորդում է Kazinform-ը, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է հրամանագիր՝ հանրաքվեի օրը նշանակելու առնչությամբ։

Առաջիկա հանրաքվեին ընդառաջ քաղաքացիների համար պաշտոնապես հրապարակվել է նոր Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը։

Հիմնական փոփոխությունները ներառում են երկպալատ խորհրդարանից անցումը միապալատ խորհրդարանի և Սահմանադրության գերակայության ամրագրումը միջազգային պայմանագրերի նկատմամբ:

Ռուսերենի կարգավիճակը մնում է անփոփոխ և ոչ պաշտոնական:Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահը կարող է ընտրվել միայն մեկ՝ 7 տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։Նոր Սահմանադրության ընդունման պարագայում գործող խորհրդարանը կդադարեցնի լիազորությունները հուլիսի 1-ից։ Նոր՝ մեկ պալատանի խորհրդարանի ընտրությունները կարող են նշանակվել արդեն հուլիս ամսին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի նոր Սահմանադրության տեքստի ավելի քան 80%-ը վերաշարադրվել է, փոփոխությունները վերաբերում են 77 հոդվածի։Տոկաևը նախորդ օրը նշել էր, որ փոփոխությունների ընդունումը «հզոր խթան կհաղորդի Ղազախստանի զարգացմանը և կնպաստի յուրաքանչյուր քաղաքացու ներուժի իրացմանը»։

Երկրի նախորդ սահմանադրությունն ընդունվել էր 1995 թվականի օգոստոսի 30-ին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս