ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, տեղեկանում ենք «Դատալեքս»-ից։
Սիմոնյանը պահանջում է պարտավորեցնել Ռոբերտ Քոչարյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև Քոչարյանից բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։
Հայցը մուտքագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։
