Տեսնենք, թե ո՛ր մի դատարան է դիմելու տիրադավը, որ վիճարկի այս որոշումը՝ Ժնևի՞, թե՞ Ցյուրիխի. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ՝ Գուսան տիրադավն ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդությունից, և նրա փոխարեն թեմակալ առաջնորդ է նշանակվել Պարթև Սրբազանը։

Դե հիմա՛ տեսնենք, թե ո՛ր մի դատարան է դիմելու տիրադավը, որ վիճարկի այս որոշումը – Ժնևի՞ թե Ցյուրիխի։

Հ.Գ.

Պատկերացնում եմ  շվեյցարացի դատավորի դեմքը, որի սեղանին կդրվի նման հայց։ Երևի արագի մեջ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն կնշանակի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031