Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»

«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Խորապես մտահոգված ենք արդեն 11 օր հացադուլի մեջ գտնվող հանրային գործիչ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի կտրուկ վատացման առնչությամբ։

Նարեկ Սամսոնյանը դիմել է հացադուլի՝ ի նշան բողոքի իրեն անհիմն կալանավորելու համար։ Նարեկ Սամսոնյանի առողջությունն այս վիճակին է հասել այն պատճառով, որ նրա հանդեպ իշխող վարչախմբի քաղաքական հրահանգով կիրառվել է խափանման միջոցի անհիմն, խիստ անհամարժեք ու բացարձակ անարդար որոշում։

Խստորեն դատապարտում ենք քաղաքական հայացքների համար մարդուն ծանր պատժի ենթարկելու այս գործելակերպը և պահանջում դատարանից՝ վերանայելու Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը և ձեռք առնելու անհապաղ միջոցներ՝ նրան պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու և առողջությունը վերականգնելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս