Բաժիններ՝

Հայտնի է մոլորակի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը. հայտնում է Sportico պարբերականը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ 40-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը կազմում է 200 միլիոն եվրո, իսկ նրա ընդհանուր տարեկան եկամուտը գնահատվում է 260 միլիոն եվրո։

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսն է։ 2025 թվականին նա վաստակել է 137 միլիոն եվրո (125 մլն՝ մրցելույթներից + 12 մլն՝ գովազդային պայմանագրերից)։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ 130 միլիոն եվրո ցուցանիշով (60 մլն + 70 մլն)։

Հարկ է նշել, որ ամենահարուստ մարզիկների տասնյակում ընդգրկվել է ևս մեկ ֆուտբոլիստ՝ «Ալ-Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։ Նա զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը՝ 115 միլիոն եվրո եկամտով (110 մլն + 5 մլն)։

armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս